Ռուսաստանի ՏԻՄ ընտրություններում հաղթել են գործող բոլոր նահանգապետերն ու ԺՊ-ները

Russia. CEC, draft logo for the 2024 elections. Photo by the CEC of the Russian Federation

Ռուսաստանում սեպտեմբերի 6-8-ը կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթել են բոլոր գործող նահանգապետերն ու ժամանակավոր պաշտոնակատարները։

Ընտրություններն անցկացվել են 83 մարզերում և քաղաքներում, ինչպես նաև Մոսկվայի կողմից բռնակցված տարածքներում՝ Ղրիմում և Սևաստոպոլում։

Գրեթե բոլոր ընտրված պաշտոնյաները ներկայացնում են «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը:

Չնայած ԿԸՀ-ի պնդումներին, թե քվեարկության ընթացքում էական խախտումներ չեն արձանագրվել, իրավապաշտպանները և անկախ փորձագետները ընտրությունները որակում են բացարձակապես ոչ մրցակցային. ո ՛չ ընդդիմադիր թեկնածուներին, ո՛չ անկախ դիտորդներին թույլ չի տրվել մասնակցել քվեարկության ընթացակարգին։

Փորձագետներն ու ակտիվիստները, որոնք տարբեր մակարդակներում վերահսկել են ընտրությունները քվեարկության օրվա ընթացքում, հայտնել են ընտրատեղամասերում խախտումների մասին:

Ընտրական գործընթացներին հետևող «Գոլոս» շարժումը հաղորդել է, որ միայն նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումների վերաբերյալ ավելի քան 500 ահազանգ է ստացել։

Քվեարկությունն անցել է նաև առանց միջազգային դիտորդների, քվեարկության արդյունքները միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ը և այլ կազմակերպություններ չեն ճանաչում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՏԻՄ ընտրություններ Ռուսաստանում և բռնակցված տարածքներում, ՌԴ խորհրդարանի ընտրություններ՝ Ղրիմում