Ռուսաստանում Փաշինյանի և Ալիևի հանդիպման որոշումը մնում է իրենցը. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով

Ռուսաստանում BRICS-ի կամ ԱՊՀ միջոցառումների ժամանակ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման հնարավորության որոշումը մնում է իրենցը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանն իր հերթին պատրաստ է կատարել իր պարտավորությունները, հավելել է նա։

«Ինչպես ասում են՝ "It's up to them" (որոշումն իրենցն է, խմբ.)»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով Ռուսաստանի առաջիկա իրադարձությունների շրջանակում երկու առաջնորդների հանդիպման հնարավորության մասին հարցին։

Երևանն ավելի վաղ մի քանի անգամ հրաժարվել է Մոսկվայի առաջարկած բանակցային հարթակից։

Փաշինյան-Ալիև հանդիպման հնարավորության մասին կողմերը չեն հայտարարել։

Մոսկվայում Պուտինի մասնակցությամբ վերջին եռակողմ հանդիպումը 2023-ի մայիսին էր՝ հաջորդել էր Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Փաշինյան - Ալիև թեժ բանավեճին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի իշխանությունները փաստացի մերժում են Ռուսաստանի միջնորդական առաքելությունը. մեկնաբան