Ռուսաստանի հյուսիսարևմտյան Կարելիայի շրջանի ոստիկանությունը ձերբակալել է բլոգեր Ալեքսեյ Տրունովին` նրա տունը խուզարկելուց հետո:
Տրունովը պատրաստվում էր մասնակցել խորհրդային «Մեծ մաքրում» արշավի հազարավոր զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը։
Փետրվարին Տրունովը մեղավոր էր ճանաչվել ուկրաինական պատերազմը դատապարտող առցանց մեկնաբանությունների համար և պարտավորեցրել էին տուգանք վճարել: Այսօր 5-ին անհայտ անձինք նաև բռնի ուժով փորձել են ներխուժել Կարելիայում բնակվող ուկրաինամետ ակտիվիստ Անդրեյ Լիտվինի բնակարան։
Գործընկերների փոխանցմամբ՝ առավոտից չեն կարողանում կապ հաստատել նրա հետ։