Ռուսաստանի ինքնիշխանությանը և սովորական սպառազինություններին սպառնացող կրիտիկական սպառնալիքը հիմք կհանդիսանան միջուկային պատասխանի համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԽ նիստի ժամանակ։
Պուտինը հավելել է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում, «այդ թվում, եթե թշնամին, օգտագործելով սովորական զենք, կրիտիկական սպառնալիք ստեղծի մեր ինքնիշխանության համար»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից խոսել էր միջուկային անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, որը, ըստ նրա, Ռուսաստանը ստեղծել է պատերազմի սկզբում դեռ Զապորոժեի ատոմակայանի գրավմամբ։
Զելենսկին ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ Ուկրաինայում բազմաթիվ էներգետիկ ենթակառուցվածներ այժմ ավերվել են ռուսական հրթիռակոծությունների պատճառով՝ հավելելով, թե միջուկային անվտանգությունն ուկրաինական «խաղաղության պլանի» առաջին կետն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն արդեն շատ բան է գողացել, բայց աշխարհի ապագան նա չի գողանա. Զելենսկի