Ռուսաստանի օրվա կապակցությամբ Կրեմլում հանդիսավոր ընդունելություն չի նախատեսվում. Դմիտրի Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ

Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը, Կրեմլում որևէ հանդիսավոր միջոցառում կամ ընդունելություն չի նախատեսվում:

«Ոչ»,- ասել է Պեսկովը Ռուսաստանի օրվա կապակցությամբ կազմակերպվելիք հնարավոր նվիրված միջոցառումների մասին լրագրողների հարցին:

Ռուսաստանի օրը՝ Ռուսաստանի Դաշնության պետական ինքնիշխանության հռչակագրի ընդունման օրն է:

Այդ հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի հունիսի 12-ին: 1991 թվականից հունիսի 12-ը դարձել է ոչ աշխատանքային օր, իսկ պետական տոնի կարգավիճակ է ստացել 1992 թվականին:

Սովորաբար, այս օրը Ռուսաստանի նախագահը Կրեմլում պետական պարգևներ է հանձնում, Մոսկվայում Կարմիր հրապարակում կազմակերպվում են տոնական միջոցառումներ, որոնք ավարտվում են տոնական հրավառությամբ։