Մոսկվայի և Կիևի միջև արդար և կայուն խաղաղություն հնարավոր է․ Էրդողանը՝ Կոշտային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արդար և կայուն խաղաղություն հնարավոր է, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ շեշտելով՝ Թուրքիան հենց սկզբից է ձգտել խաղաղության։

Կոշտան ու Էրդողանը քննարկել են Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Էրդողանը նշել է, որ կողմերի ընդհանուր շահերից է բխում Թուրքիայի մասնակցությամբ եվրոպական անվտանգության ապահովմանն ուղղված քայլերի պլանավորումը։

Թուրքիայն բազմիցս հայտարարել է, որ Անկարան պատրաստ է բանակություններ կազմակերպել Ուկրաինայի հարցով և նպաստել հարցի կարգավորմանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանն ընդունել է Լավրովին, քննարկել նաև Ուկրաինայի հարցը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ և ՌԴ դիվանագետներն ավելի քան վեցուկես ժամ բանակցեցին Ստամբուլում