Ռուսաստանի դատարանը ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին հեռակա դատապարտել է 14 տարվա ազատազրկման։
Ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ՝ 56-ամյա Գորդոնը մեղադրվում է ահաբեկչության կոչեր անելու, ռուսական բանակի մասին կեղծ լուրեր տարածելու և ատելություն ու թշնամանք հրահրելու մեջ։
Դատավճռի համաձայն՝ 2022 թվականի մարտին Գորդոնը YouTube-ի տեսանյութերում կեղծ տեղեկություններ է տարածել ռուս զինվորականների գործողությունների մասին և կոչ արել ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենին միջուկային հարված հասցնել Ռուսաստանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Կիևի քաղաքային խորհրդի նախկին պատգամավոր, գործարար Գորդոնը հայտնի է որպես հարցազրուցավար, որի յութուբյան ալիքի բաժանորդների թիվն անցնում է երեք միլիոնը