Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է Օկտյաբրսկի գյուղի հրետակոծության ժամանակ չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ ինը ամսական երեխա։
Նրա խոսքով՝ վիրավորվել են նաև երկու կին և մեկ տղամարդ:
Գլադկովը պնդում է, որ գյուղը խոցվել է բազմաթիվ հրթիռային համակարգերով։ Գնդակոծության հետևանքով տուժել է 17 առանձնատուն, երեք բազմաբնակարան շենքերում ապակիներ են կոտրվել։
Ավելի վաղ նահանգապետը հայտնել էր նաև Շեբեկինո քաղաքի հրետանային գնդակոծության մասին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։ Վնասվել են չորս բազմաբնակարան շենքեր և յոթ մասնավոր շենքեր։
Պատերազմի պայմաններում լրատվամիջոցներին չի հաջողվում ստուգել հակամարտող կողմերի հայտարարությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական Շեբեկինոյում ուկրաինական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել․ Գլադկով