Այսօր առավոտյան ռուսական ուժերն օդային հարվածներ են հասցրել Կիևին՝ դրոններով և հրթիռային կայանքներից։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ մոտ երկու ժամ տևած հարձակմանը ներգրավվել է մինչև վեց Tu-95ms ռազմավարական ռմբակոծիչներ, բալիստիկ և թևավոր հրթիռներ։
Սա վերջին ավելի քան երկու ամսվա ընթացքում առաջին խոշոր հարձակումն է Ուկրաինայի մայրաքաղաքի վրա։ Զոհերի, ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԹՍ հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Կիևում և Օդեսայում