Ռուսական կողմը հարվածել է Սումիին, հաղորդվում է երկու զոհի, 12 վիրավորի մասին

Սումին հարվածներից հետո, 22-ը նոյեմբերի, 2024թ․

Ռուսական բանակը նոյեմբերի լույս 22-ի գիշերը հարվածել է Սումի քաղաքին, կա երկու զոհ, հաղորդել է քաղաքապետ Արտեմ Կոբզարը։ Սումիի վարչական շրջանի ռազմական ղեկավարությունը հայտնել է 12 տուժածի մասին։

Նշվում է, որ քաղաքի բնակելի միկրոշրջանը հարձակման է ենթարկվել «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքերով։

Կոբզարը տելեգրամի իր էջում հրապարակած տեսաուղերձում հայտնել է, որ քաղաքում մի քանի հզոր պայթյուն է որոտացել, պայթյունների վայրում աշխատում են Արտակարգ իրավիճակների պետական ծառայության, ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները։

Ուկրաինայի Սումիի շրջանը սահմանակից է Ռուսաստանի Կուրսկի շրջանին, որի տարածք ուկրաինական ուժերը մտան օգոստոսի 6-ին։ Կուրսկի շրջան ուկրաինական ներխուժումից հետո Սումիի շրջանի ուղղությամբ հարվածների ինտենսիվությունը զգալիորեն ավելացել է։ Տեղի վարչակազմը հայտարարել է 23 բնակավայրերի պարտադիր տարհանման մասին, որտեղ ընդհանուր առմամբ ապրում է մոտ 6 հազար մարդ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սումիում զոհերի թիվը հասել է 11-ի, կա 89 վիրավոր