Հարվածներ Խերսոնի կենտրոնին, քաղաքացիական երկու անձ է վիրավորվել

Գնդակոծությունից ավերված տուն Խերսոնի շրջանում, 8-ը հոկտեմբերի, 2024թ․

Ռուսական զորքերը հոկտեմբերի 25-ի առավոտյան գնդակոծել են Խերսոնի կենտրոնը։ Հարվածների հետևանքով բազմաբնակարան շենք է վնասվել։ Հաղորդվում է երկու վիրավորի մասին։

Շրջանի ռազմական վարչակազմի տվյալներով՝ հրթիռակոծվել են շրջանի ևս 24 բնակավայրեր։ Հինգ մարդ վիրավորվել է, վնասվել են բնակելի հատվածներ, ենթակառուցվածքներ։

Կիևի մարզում ԱԹՍ բեկորներից էլեկտրահաղորդման գիծ է վնասվել։

Հոկտեմբերի 25-ի գիշերը ռուսական զորքերն Ուկրաինայի ուղղությամբ 63 հարվածային անօդաչու թռչող սարք են կիրառել։ Ուկրաինայի ԶՈւ նախնական տվյալների համաձայն՝ խոցվել է դրանցից 36-ը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայում ռուսական վերջին հարվածների հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 22 մարդ