Ռուսական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Կիևին

Կիև, Ուկրաինա, արխիվ

Սեպտեմբերի 5-ի առավոտյան քաղաքային իշխանությունները Կիևի բնակիչներին հրահանգել են չլքել ապաստարանները: Ռուսաստանը գիշերը սկսել է անօդաչու սարքերով կրկին հարվածներ հասցնել:

«Մայրաքաղաքի օդային տարածքում դեռևս մի քանի դրոններ կան»,- Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն է զգուշացրել Տելեգրամի իր էջում։

Ուկրաինացիները հայտնում են, որ ռուսական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել մի քանի այլ շրջաններում ևս, այդ թվում՝ Չեռնիգովում և Սումիում:

Ռուսաստանը երեկ էլ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր էր արձակել Կիևի և արևմտյան Լվով քաղաքի ուղղությամբ: Ուկրաինական կողի փոխանցմամբ՝ Լվովի վրա հարձակման հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրաժարական է տվել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան ծրագրում է անորոշ ժամանակով պահել իր գրաված ռուսական տարածքները. Զելենսկի