Ռուսական դատարանը սպա Իգոր Պաշկովին դատապարտել է երկու տարի տասը ամիս ազատազրկման՝ անփութության հետևանքով ուկրաինական ԱԹՍ-ի փոխարեն Ռուսաստանի պաշտպանության նախարարության ուղղաթիռը խոցելու համար, հայտնում է "Коммерсант"-ը։
Պաշկովը եղել է Ղրիմում տեղակայված ՀՕՊ ստորաբաժանումներից մեկի հերթապահ հրամանատարական կետի ավագ օգնականը։
Հետաքննության տվյալներով՝ 2023-ի հոկտեմբերի 18-ի առավոտյան Իգոր Պաշկովի հերթապահության ընթացքում ցածր թռչող օդային թիրախի հայտնաբերման մասին հաղորդում է ստացվել։ Նա սխալ է հայտնել կոորդինատները ղեկավարությանը, որի հետևանքով հրթիռը խոցել է ոչ թե ԱԹՍ-ն, այլ ռուսական ուղղաթիռը։
Ուղղաթիռի անձնակազմի երեք անդամները զոհվել են։
Դատարանի որոշմամբ, օդաչուների ընտանքիներին մեկական միլիոն ռուբլի կվճարվի՝ բարոյական վնասի փոխհատուցման համար։ Դատարանը պարտավորեցրել է սպային ևս հինգ միլիոն ռուբլի վճարել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։ Բացի այդ նա մեկ տարով զրկվել է քաղաքացիական ծառայության և տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպչական և վարչական գործառույթների հետ կապված պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Որո՞նք են Պուտինի «Հատուկ ռազմական գործողության նպատակները». 2022-ի փաստաթուղթը բացահայտում է Ռուսաստանի պլանները