Ռուս սահմանապահներն այսօր դուրս են եկել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ տեղի է ունեցել հրաժեշտի պաշտոնական միջոցառում։
ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին 32-ամյա համատեղ ծառայության համար։
Ռուս սահմանապահները «Զվարթնոց»-ում տեղակայվել էին 1992 թվականից։
Մարտին՝ իր վերջին ասուլիսում, վարչապետ Փաշինյանն ասել էր, թե հայկական կողմն է դիմել ռուսականին ու տեղեկացրել, որ Հայաստանը բավարար կարողություններ ունի՝ ինքնուրույն իրականացնելու սահմանի հսկողությունը։
Ռուս սահմանապահները, այդուհանդերձ, կշարունակեն իրենց ծառայությունը հայ - թուրքական և հայ-իրանական սահմանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս սահմանապահները դուրս են եկել Ներքին Հանդի հատվածից․ Սյունիքի մարզպետ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ն չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան հայ - թուրքական և հայ - իրանական սահմանին․ ԱԽ քարտուղար