Ռումինիայի տարածքում կրկին ռուսական ԱԹՍ-ների բեկորներ են հայտնաբերվել, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։
Անօդաչու թռչող սարքի բերկորները հայտնաբերվել են Ուկրաինային սահմանակից Պերիպրավա քաղաքի մոտ։ Նշվում է, որ ԱԹՍ-ն կիրառել է ռուսական կողմը՝ սեպտեմբերի լույս 8-ի գիշերը, Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտներին ու նավահանգստային ենթակառուցվածքներին հարվածելու համար։
Սեպտեմբերի 8-ին Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ռուսական անօդաչու թռչող սարքը հատել է երկրի օդային տարածքը։ Ի պատասխան՝ Ռումինիան երկու F-16 կործանիչներ է օդ բարձրացրել՝ «օդում իրավիճակը վերահսկելու համար»։
Ուկրանա ռուսական ներխուժումից ի վեր մի քանի անգամ Ռումինիայի տարածքում ռուսական ԱԹՍ բեկորներ են հայտնաբերվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական «ԱԹՍ-ները խախտել են Ռումինիայի օդային տարածքը»