Ռոստովի մարզում նավթի պահեստում հրդեհը մարվեց երկու շաբաթ անց

Ռոստովի մարզի Պրոլետարսկի նավթի պահեստում դրոնի հարվածի հետևանքով բռնկված հրդեհը երկու շաբաթ անց հաջողվեց մարել, այս մասին հայտնում են ռուսաստանյան պետական լրատվամիջոցները վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նավթի պահեստում բռնկված հրդեհի մակերեսը հասել է տասը հազար քառակուսի մետրի։

Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, ըստ ռուսական աղբյուրների, հրդեհ էր սկսվել դիզելային վառելիքով լի շուրջ երկու տասնյակ տանկերներում։ Կրակը մարելուն ներգրավվել են ՌԴ ԱԻՆ ավիացիան, հատուկ գնացքներ, հարյուրավոր հրշեջներ, որոնցից 49-ը տուժել են հրդեհը մարելիս։

Հինգ օր անց՝ օգոստոսի 23-ին, Պրոլետարսկում այրվող նավթի պահեստը անօդաչուների կրկնակի հարձակման թիրախում հայտնվեց։ Մոսկվան հարվածների համար Կիևին է մեղադրել։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ հարձակման նպատակը Ռուսաստանի «ռազմատնտեսական ներուժը խարխլելն» է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրթիռակոծություններ Ուկրաինայում, պայթյուններ Ռուսաստանում. տիրող իրավիճակը