Ռուսաստանի Ռոստովի մարզի Պրոլետարսկ քաղաքում գտնվող նավթի պահեստը, որտեղ դրոնի հարվածից հետո վեցերորդ օրն է՝ կրակը մարել չի հաջողվում, այսօր առավոտյան նոր հարձակման է ենթարկվել, այս մասին հայտնում են ռուսաստանյան տելեգրամ ալիքները, ուկրաինական մի շարք աղբյուրներ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Հարձակման մասին պաշտոնական տեղեկություն չկա։
Հաղորդվում է, որ կրակը մարելու համար ներգրավվել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ավիացիան, հատուկ գնացքներ, ավելի քան 500 փրկարարներ, այդ թվում՝ հարակից մարզերից։
Օգոստոսի 19-ից Պրոլետարսկում գործում է արտակարգ դրություն։ Անցած գիշեր ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական յոթ անօդաչու թռչող սարք. չորսը՝ Բելգորոդի մարզում, երեքը՝ Կուրսկի մարզում, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռոստովի մարզում ԱԹՍ-ի բեկորները դիզելային վառելիքի պահեստում հրդեհ են բռնկել