Ռոմանոս Պետրոսյանը պնդում է՝ ՊԵԿ-ը ղեկավարելու առաջարկ չի ստացել

ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյան, արխիվ

Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը պնդում է՝ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկ այս պահին չի ստացել, և նման քննարկում չկա:

Մամուլում տեղեկություն կա, որ հենց նա էլ կփոխարինի արդեն նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին, որը ևս շաբաթասկզբին աշխատանքից ազատման դիմում գրեց առանց բացատրութունների:

Հարցին, թե եթե առաջարկն ամեն դեպքում լինի՞, պատրաստ է ստանձել ՊԵԿ նախագահի պաշտոնը. ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ, վարչապետը որտեղ, ինչ խնդիր դնի, կգնամ լուծելու»:

Այս պահին թափուր են նաև Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների նախագահների, ինչպես նաև ԲԴԽ նախագահի պաշտոնները:

Նրանց ղեկավարները ևս ազատման դիմումներ էին գրել։