Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը երեքշաբթի օրը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Patriot հրթիռային համակարգերը Ուկրաինա ուղարկելու հարցը՝ հետևելով Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու Գերմանիայի կոչին:
Եվրոպական այլ երկրներ՝ Հունաստանը, Նիդեռլանդները, Լեհաստանը և Շվեդիան նույնպես ունեն Patriot համակարգեր, նշում է Reuters-ը։
«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում քննարկումներ են եղել այն մասին, թե ով կարող է Patriot համակարգեր ուղարկել Ուկրաինա», - ասել է Յոհաննիսը՝ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո։
«Նախագահ Բայդենը դա նշեց մեր հանդիպման ժամանակ, և ես ասացի, որ բաց եմ քննարկման համար: Ես պետք է դա քննարկեմ Պաշտպանության բարձրագույն խորհրդում, որպեսզի տեսնեմ, թե ինչ կարող ենք առաջարկել և ինչ կարող ենք ստանալ դրա դիմաց, քանի որ Ռումինիան թողնելով առանց օդիային պաշտպանությունն անընդունելի է»,- ասել է Ռումինիայի նախագահը։
2017 թվականին Ռումինիան 4 միլիարդ դոլար արժողությամբ Patriot համակարգեր գնելու պայմանագիր է ստորագրել։ Ներկայումս Ռումինիայում գործում է մեկ Patriot։
Ռումինիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է 2004 թվականից, 650 կմ (400 մղոն) սահման ունի Ուկրաինայի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օսթինը դիմել է ԱՄՆ գործընկերներին՝ Կիևին Patriot համակարգեր փոխանցելու