Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում

Մալթացի քաղաքական գործիչ Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում։ Նրա թեկնածության օգտին կողմ են քվեարկել 720 տեղանոց խորհրդարանի 562 օրենսդիրներ։

45-ամյա Մեցոլան Եվրախորհրդարանի անդամ է ընտրվել 2013 թվականին: Նա ներկայացնում է ԵՄ օրենսդիր մարմնի ամենամեծ խորհրդարանական ուժը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որը հանդես է գալիս աջակենտրոն դիրքերից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ գագաթնաժողովը հաստատեց նոր ղեկավարներին