ՌԴ զորքերն ԱԹՍ-ներով կրկին հարձակվել են Կիևի շրջանի վրա, հաղորդվում է մեկ զոհի, չորս վիրավորի մասին

Ուկրաինա, 24-ը սեպտեմբերի, 2023թ․

Անցած գիշերը ռուսական զորքերն անօդաչու սարքերով կրկին հարձակվել են Կիևի շրջանի վրա, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել, հայտնում են տեղի իշխանությունները։

Հաղորդվում է նաև բնակելի տներին պատճառված վնասների մասին։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդագրության համաձայն, ընդհանուր առմամբ ռուսական զորքերը մեկ գիշերվա ընթացքում 93 անօդաչու թռչող սարք են արձակել, որոնց մի մասը թիրախավորել են նաև Դոնեցկի, Չեռնիգովի, Սումիի շրջանները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական և ուկրաինական կողմերը հաղորդում են ԱԹՍ-ներ խոցելու մասին