ՌԴ ՊՆ-ն հաստատել է հարվածները Ռոստովի քիմգործարանին, որտեղ «Իսկանդերի», «Սմերչի» համար վառելիք է արտադրվում

Արխիվային լուսանկար

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է՝ հոկտեմբերի 18-ին ուկրաինական կողմը հարվածել է Ռոստովի մարզում գտնվող "Комбинат Каменский" ձեռնարկությանը։

Այն Ռուսաստանի խոշորագույն քիմիական ձեռնարկություններից մեկն է, որը վառելիք է արտադրում «Իսկանդերի», «Սմերչի» և «Ուրագանի» համար: Ընկերությունը զբաղվում է նաև պայթուցիկ նյութերի, զինամթերքի բաղադրիչների արտադրությամբ, ինչպես նաև օգտագործված հրթիռային համակարգերի վերամշակմամբ և վնասազերծմամբ։

Ըստ ռազմական գերատեսչության՝ Ուկրաինայի զինված ուժերը կիրառել են վեց ATACMS և չորս Storm Shadow թևավոր հրթիռներ, որոնցից ինը խոցվել են։ Մեկ Storm Shadow-ն վնասել է գործարանի տարածքում գտնվող տեխնիկական կառույցը։

Մոսկվան ընդգծել է, որ ուկրաինական կողմի գործողություններն «անպատասխան չեն մնա»։

Դեկտեմբերի 18-ին նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարն էր հայտնել հրթիռային հարձակման մասին՝ նշելով, որ 10 հրթիռ է խոցվել։

Նա նաև ասել էր, որ հրթիռների բեկորներից մի քանի բնակելի շենքեր են վնասվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Օրեշնիկ»-ը հնարավոր չէ խոցել»․ փորձի համար Պուտինը հրթիռային «մենամարտ» է առաջարկում ԱՄՆ-ին