Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի լույս 31-ի գիշերը Ռուսաստանի շրջանների և Ղրիմի տարածքում 19 անօդաչու թռչող սարք և մեկ հրթիռ խոցելու մասին։
Տեղական իշխանությունները հաղորդում են, որ Կուրսկի շրջանում ԱԹՍ հարվածից հրդեհ է բռնկվել, զոհեր և վիրավորներ չկան, կրակը տեղայնացվել է։
Բելգորոդի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նրա խոսքով՝ Շեբեկինոյում հարվածների հետևանքով բազմահարկ շենք է հրդեհվել։ Տուժածների մասին հաղորդում չկա։
Բրյանսկի, Կալուգայի և Ռոստովի մարզերի նահանգապետերը ևս հաղորդել են գիշերն ԱԹՍ-ներ խոցելու մասին։ Բրյանսկի և Կալուգայի մարզերում տուժածներ և ավերածություններ չկան, Ռոստովի մարզում հետևանքները ճշտվում են։
Կիևն էլ այսօր հաղորդել է 30 ԱԹՍ խոցելու մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը հաղորդում է ԱԹՍ զանգվածային հարձակման մասին, 30 ԱԹՍ է խոցվել