Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է վեց շրջաններում ուկրաինական 20 ԱԹՍ ոչնչացնելու մասին։
Գերատեսչության տվյալներով՝ ութ անօդաչու թռչող սարք խոցվել է Բրյանսկի շրջանում, չորսը՝ Բելգորոդի, երեքը՝ Կուրսկի, երկուական՝ Սմոլենսկի և Օրելի շրջաններում, ևս մեկը՝ Կալուգայի շրջանում։
Կուրսկի շրջանի նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովը գիշերը գրել է հրթիռային հարձակման վտանգի մասին։ Կալուգայի շրջանի ղեկավար Վլադիսլավ Շապշան էլ հայտնել է մեկ անօդաչու թռչող սարք խոցելու մասին՝ նշելով, որ տեղում օպերատիվ խմբերն են աշխատում։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։
Ուկրաինական կողմը դեռ չի մեկնաբանել ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրթիռակոծություններ Ուկրաինայում, պայթյուններ Ռուսաստանում. տիրող իրավիճակը