«Ռուսաստանի հարավում գտնվող վեց մարզերի էներգամատակարարումը վերականգնվել է», - հաղորդում է «Ռոսէներգոատոմ» ընկերությունը՝ նշելով, որ դա հնարավոր է դարձել Ռոստովի ատոմակայանի էներգաբլոկներից մեկի վերագործարկումից հետո։
ԱԷԿ-ի չորս էներգաբլոկներից մեկն անջատվել էր հուլիսի 16-ին՝ «կեղծ տագնապի ազդանշանի պատճառով»։
Դրա հետևանքով հոսանքազրկվել էին Ռուսաստանի հարավի մի շարք խոշորագույն քաղաքներն, այդ թվում՝ Կրասնոդարը, Դոնի Ռոստովն ու Ստավրոպոլը։
Քաղաքներից մի քանիսում դադարեցվել էր հասարակական տրանսպորտի աշխատանքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրդեհներ Ռուսաստանի սևծովյան ափին, արտակարգ դրություն է հայտարարվել