ՌԴ Ամուրի մարզում Robinson R66 ուղղաթիռ է անհետացել

Robinson ուղղաթիռ, արխիվային լուսանկար

Ռուսաստանի Ամուրի մարզում, նախնական տվյալներով, Robinson R66 ուղղաթիռ է կործանվել, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ երեկ ուղղաթիռի վթարային փարոսն է միացել։

Գերատեսչության տվյալներով՝ ուղղաթիռում երեք մարդ է եղել, այն չգրանցված թռիչք է իրականացրել։

Նշվում է, որ ուղղաթիռը պատկանում է ոսկի արդյունահանող "Хэргу" ընկերությանը։

Որոնողական աշխատանքները շարունակվում են, ներգրավված են նաև ամենագնաց մեքենաներ և Մի-8 ուղղաթիռ, սակայն, դեռ արդյունք չկա։

Հարուցվել է քրեական գործ ուղղաթիռի տեղաշարժի և շահագործման կանոնները խախտելու հոդվածով։

Մեկ այլ Robinson R-66 ուղղաթիռ Ամուրի մարզում կործանվել էր նաև այս տարվա հունիսին։ Ուղղաթիռը դուրս էր եկել փայտանյութի վերամշակման գործարանից, սակայն նշանակված վայր չէր հասել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանում ուղղաթիռ է կործանվել