Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ ճանաչողական այցեր է կատարել ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններ:
Պատվիրակությունը եղել է Ֆորտ Մուրի ԱՄՆ բանակի մարտական հմտությունների ուսուցման ու գերազանցության կենտրոնում և Ֆորտ Լևենվորթի՝ ԱՄՆ բանակի հրամանատարաշտաբային քոլեջում, ծանոթացել հաստատությունների ծրագրերին, ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին և հետևել դաշտային վարժանքներին:
Հայկական կողմն ամերիկյան գործընկերների հետ քննարկել է հետագա համագործակցության հարցեր։
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ մտադիր է աջակցել Հայաստանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, որն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամերիկյան բանակի ներկայացուցիչը կաշխատի Հայաստանի ՊՆ-ում. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամերիկացի քաղխորհրդատուն ՊՆ-ում խորհրդատվական աջակցությունը առաջիկա ամիսներին է մտադիր սկսել. դեսպանատուն