Ռաֆայել Գրոսսին այսօր կայցելի Կիև

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին սեպտեմբերի 3-ին կրկին կմեկնի Կիև: Նա նաև կայցելի երկրի հարավ-արևելքում գտնվող Զապորոժիեի ատոմակայան, Վիեննայում հայտարարել է ԱԷՄԳ-ն:

Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը գրավված է Ռուսաստանի կողմից 2022 թվականից: Օբյեկտը դարձել է բազմակի հարձակումների և դիվերսիաների թիրախ, որոնց համար Մոսկվան և Կիևը մեղադրում են միմյանց: Գրոսսին օգոստոսի կեսերին ասել էր, որ անվտանգության իրավիճակը «վատթարանում է»:

Օգոստոսի վերջին ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենն այցելել էր նաև Կուրսկի ատոմակայան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գրոսսին շրջայց է կատարել Կուրսկի ատոմակայանում