«2022 թվականին Ստամբուլի բանակցությունների ընթացքում մշակված համաձայնագրերը այսօր էլ կարող են ուկրաինական կարգավորման հիմք հանդիսանալ», -այսօր Աստանայում, Համագործակցության շանհայան կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այդ համաձայնագրերը որևէ տեղ չեն չքվել, դրանք նախաստորագրվել են ուկրաինական պատվիրակության կողմից և ըստ երևույթին ձեռնտու էին Ուկրաինային։ Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունները շարունակում են մնալ սեղանին և կարող են բանակցությունների շարունակության հիմք հանդիսանալ», - ասել է Պուտինը։
Ստամբուլի համաձայնագրի նախագիծն առաջին անգամ ամբողջությամբ հրապարակվել էր այս տարեսկզբին։ Դրանում Ուկրաինան պարտավորվում էր չեզոքություն պահպանել և իր տարածքում չտեղակայել որևէ օտար ռազմակայան։