Պուտինը պետական այցով Չինաստանում է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին միջազգային այցն է կատարել Չինաստան։

Պուտինը պետական այցով Պեկինում է նախագահ Սի Ծինփինի հրավերով։

Նա նախ նեղ, ապա ընդլայնված կազմով բանակցություններ է ունեցել Չինաստանի նախագահի հետ։

Ըստ ռուսական կողմի՝ քննարկվել են համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարցեր, մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության խորացման մասին համատեղ հայտարարություն են ստորագրել։

Ավելի ուշ Չինաստանի նախագահի անունից պետական ընդունելություն, թեյախմություն կլինի, ոչ պաշտոնական ընթրիք կտրվի։

Պուտինի այցը Չինաստան կտևի երկու օր։ Մայիսի 17-ին նա կմեկնի Հարբին։