Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անօրինական է համարում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու իշխանությունը, այսօր Տաշքենդում Մոսկվա վերադառնալուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է նա։
«2016 թվականի օրենքը ասում է, որ ռազմական դրության պայմաններում չի կարելի նախագահի ընտրություն անցկացնել, բայց ոչ մի տեղ չի ասվում, որ այդ լիազորությունները երկարաձգվում են։ Ուրմեն ինչ, տես Սահմանադրության 111-րդ հոդվածը՝ ամբողջ իշխանությունը փոխանցվում է խորհրդարանի խոսնակին»,- Ուկրաինայի սահմանադրությունը մեկնաբանել է այդ երկրի դեմ պատերազմ սկսած Ռուսաստանի նախագահը։
Այսօր ավարտվեց նրա պետական եռօրյա այցը Ուզբեկստան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը վախենում է Ուկրաինայի նախաձեռնած Խաղաղության գագաթնաժողովից և փորձում է խոչընդոտել. Զելենսկի