Փրկարարները տարհանում են Աղստև գետի վարարման հետևանքով արգելափակված քաղաքացիներին, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Կառույցի փոխանցմամբ՝ հուլիսի 28-ին՝ կեսօրին մոտ, ահազանգ է ստացվել, որ 55 քաղաքացի Աղստև գետի վարարման հետևանքով արգելափակվել է Խաշթառակ գյուղի մոտակայքում՝ «Հեքիաթ» ճամբարում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
14։26
Փրկարար ծառայությունից հայտնեցին, որտարհանել են 55 քաղաքացու, որոնցից 46-ը՝ անչափահաս: