Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիա, հայտնում է նրա խոսնակը։

Վարչապետը մայիսի 14-ին կմասնակցի «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին»:

Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ Դանիայի վարչապետի,խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակի, գագաթնաժողովի հիմնադիր և «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: