Պուտինը վավերացրել է Հարավային Օսիայի հետ ռազմատեխնիկական գործակցության փաստաթուղթը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային օրենք, որը վավերացնում է Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին համաձայնագիրը։
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է պաշտոնական իրավական ակտերի կայքում։

Այս փաստաթուղթը սահմանում է ռազմական արտադրանքի մատակարարման կարգը։

Համաձայնագիրն ստորագրվել է Հարավային Օսիայում անցած տարվա օգոստոսի 23-ին։