Պուտինը ստորագրել է աշնանային զորակոչի հրամանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ստորագրել է աշնանային զորակոչի հրամանագիրը, ըստ որի, հոկտեմբերի 1-ից մինչև տարվա վերջը 133 հազար նորակոչիկներ կհամալրեն Ռուսաստանի բանակը։

Կառավարության կայքում հրապարակված հրամանագիրը վերաբերում է զինվորական պարտադիր ծառայության ենթակա 18-ից 30 տարեկաններին։ Հրամանագրով նաև զորացրվում են ծառայության ժամկետն ավարտած զինվորականները։

Շաբաթներ առաջ Պուտինը ստորագրել էր Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակը մեծացնելու հրամանագիրը՝ 2,2 միլիոնից այն հասել է 2,38 միլիոնի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանում խստացնում են զորակոչից խուսափողների նկատմամբ ձեռնարկվող միջոցները