Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ֆորումի նիստում շնորհավորեց ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։
«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել նրան Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Սևծովյան հանգստավայրում՝ Սոչիում կայացած միջազգային համաժողովում։
Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է, որ ընտրվելու դեպքում կարող է արագ ավարտել պատերազմն Ուկրաինայում, սակայն քիչ մանրամասներ է հայտնել։ Պուտինն ասել է, որ այդ մեկնաբանություններն արժանի են ուշադրության՝ հավելելով, որ եթե Թրամփը ցանկանում է վերսկսել շփումները, Ռուսաստանը պատրաստ է քննարկման։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփի թիմն Ուկրաինայում պատերազմը կանգնեցնելու նոր առաջարկ է պատրաստել. WSJՊուտինը նաև ասել է, որ տպավորված է, թե ինչպես է Թրամփը հուլիսին տեղի ունեցած մահափորձից հետո ինքն իրեն պահել է՝ նրան բնութագրելով որպես խիզախ մարդ:
Թրամփն ասել է, որ ինքը նույնպես պատրաստ է Պուտինի հետ զրույցի։
«Կարծում եմ՝ մենք կխոսենք»,- նշել է նա NBC News-ին տված հարցազրույցում։ Թրամփը հավելել է, որ նոյեմբերի 6-ի առավոտից խոսել է «հավանաբար» 70 համաշխարհային առաջնորդների հետ, սակայն Պուտինը նրանց թվում չէ։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ՝ նոյեմբերի 7-ին, ասել էր, որ չի կարող բացառել Պուտինի և Թրամփի միջև բանակցությունների հնարավորությունը մինչև հունվարի երդմնակալության արարողությունը։