Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ըստ հայկական կողմի՝ Պուտինը Փաշինյանին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին։
Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։
Ռուսական կողմն, իր հերիթն, նշում է, որ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցեր, այդ թվում՝ հաշվի առնելով Բաքվում Ալիևի հետ Պուտինի բանակցությունները։
Ռուսաստանի նախագահը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, սահմանների սահմանագծման և սահմանազատման գործընթացի խթանման, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման գործում Մոսկվայի աջակացության պատրաստակամությունը։
Պուտինն օգոստոսի 18-ին էր Բաքվում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահն ասել էր, որ Մոսկվան ուրախ կլիներ, եթե կարողանար ինչ-որ բան անել խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Պուտինը նաև տեղեկացրել էր, որ պատրաստվում է Բաքվի բանակցությունների արդյունքների մասին պատմել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինի Ադրբեջան այցն ազդարարում է Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության նվազման մասին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվում ռուս-ադրբեջանական բանակցություններով կրկին թարմացվեց «Զանգեզուրի միջանցքի» հարցը. քաղաքագետ