Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական ֆորումում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին պնդել է, որ պատրաստ են բանակցել Ուկրաինայի հետ Ստամբուլում 2022-ին ձեռք բերված համաձայնությունների հիման վրա։
Ավելի վաղ Մոսկվան ասել էր, թե Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի հարձակումը անհնարին է դարձրել բանակցությունները։
Պուտինի խոսքով՝ իր մոտ երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «Ուկրաինան ղեկավարում են այլմոլորակայիններ, կամ արտասահմանցիներ, որոնք նման անհռելի կորուստների պայմաններում երկրի մասին չեն մտածում»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ հայտարարել էր, որ Կիևը ծրագրում է անորոշ ժամանակով պահել ռուսական տարածքը, որը գրավել է անցյալ ամիս անսպասելի ներխուժման ժամանակ՝ փորձելով ստիպել Ռուսաստանի նախագահին մոտենալ բանակցությունների սեղանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան ծրագրում է անորոշ ժամանակով պահել իր գրաված ռուսական տարածքները. Զելենսկի