Պուտինը ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին Բարեկամության շքանշանով է պարգևատրել

ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանը, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում մատուցած ծառայությունների համար։ Այս մասին ասված է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված համապատասխան հրամանագրում։

Վաղարշակ Հարությունյանը պաշտոնավարել է երկուսուկես տարի: Նա Մոսկվա էր գործուղվել 2022-ի հունվարից, այս տարվա օգոստոսից նրան փոխարինում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

Նախագահ Պուտինը այսօր ՌԴ պետական բարձր պարգև է հանձնել նաև ՌԴ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը ՌԴ-ում Ադրբեջանի նախկին դեսպանին պետական շքանշանով է պարգևատրել