Պուտինը և Փեզեշքիանը «անվերապահ աջակցություն» են խոստանում Սիրիայի առաջնորդին

Իրանի և Ռուսաստանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանը և Վլադիմիր Պուտինը, արխիվ

Ռուսաստանի և Իրանի նախագահները «անվերապահ աջակցություն» են խոստանում Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադին՝ երկրի հյուսիս-արևմուտքում ապստամբների հարձակման ֆոնին, հայտնում է Կրեմլը:

Այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում Դամասկոսի դաշնակից երկրների ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը «անվերապահ աջակցություն են հայտնել սահմանադրական կարգը և տարածքային ինքնիշխանությունը վերականգնելու համար Սիրիայի օրինական իշխանությունների գործողություններին», ասված է ռուսական կողմի հաղորդագրությունում։

Իրանի և Ռուսաստանի նախագահները նաև «ընդգծել են Թուրքիայի մասնակցությամբ Աստանայի ձևաչափի շրջանակներում ջանքերի համակարգման կարևորությունը»։