Պուտինն ուղերձով դիմել է Սիրիայի նոր նախագահին

Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ Ալ-Շարաա, արխիվ

Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ Ալ-Շարաա, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն նամակ է ուղարկել Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ Ալ-Շարաային, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ այդ ուղերձում Պուտինն իր աջակցությունն է հայտնել «Սիրիայում իրադրության շուտափույթ կայունացմանը, երկրի ինքնիշխանության, անկախության, միասնության ու տարածքային ամբողջականության պաշտպանությանն ուղղված ջանքերին»։

Դիմելով Ալ-Շարաային՝ Պուտինը նաև վերահաստատել է Սիրիայի հետ «երկկողմ օրակարգի բոլոր հարցերի շուրջ պրակտիկ համագործակցությունը զարգացնելու Մոսկվայի պատրաստակամությունը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի և Սիրիայի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սիրիան Ռուսաստանից պահանջում է արտահանձնել Բաշար Ասադին. Reuters