Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները։ Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են միջազգային թեմաներ, այդ թվում՝ «Մերձավոր Արևելքի իրադրության վտանգավոր զարգացումը»։

«Առաջնորդները գոհունակություն են հայտնել ռուս-թուրքական հարաբերությունների կառուցողական բնույթի կապակցությամբ և իրենց պատրաստակամությունը հայտնել հետագա սերտ փոխգործակցության վերաբերյալ», - հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները նախատեսում են հանդիպել հոկտեմբերի 22-24-ը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում։

Անցած ամիսներին Անկարան ցանկություն էր հայտնել միանալ այդ կազմակերպությանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանն ընդունել է BRICS -ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը