Պուտինին չհաջողվեց կոտրել Ուկրաինայի դիմադրությունը, X-ում գրել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բերելը՝ տեղեկացնելով, որ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ քննարկել է առաջնագծում իրավիճակը, Կուրսկի հակահարձակումը։
Բորելը նախ նշել է, որ ռուսական ներխուժում Ուկրաինայի տարածք արդարացված չէր, ապա շեշտել, որ Պուտինն այժմ ստիպված է նահանջել Ռուսաստանի տարածք։
«Ես վերահաստատեցի ԵՄ-ի լիակատար աջակցությունը Ուկրաինայի ժողովրդի պայքարին», - գրել է Բորելը։
Արդեն ավելի քան մեկ շաբաթ է Կուրսկի շրջանում շարունակվում են լայնածավալ ռազմական գործողությունները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաղորդել է, որ 74 բնակավայր է գտնվում երկրի զինված ուժերի վերահսկողության տակ։ Նախօրեին Կուրսկի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովն, իր հերթին, ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերը տարածաշրջանի 28 բնակավայր են գրավել։
Անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել այս հաղորդումների իսկությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրավիճակը Կուրսկի մարզում. առնվազն 200 հազար բնակիչ է տարհանվել