Պուտինն այսօր ԱԽ նիստ է անցկացնելու

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր օպերատիվ խորհրդակցություն է անցկացնելու Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախագահն աշխատում է Կրեմլում։ Այսօր հանգիստ օր է, առանց հանրային մեծ միջոցառումների։ Օրվա կեսին նախագահը օպերատիվ խորհրդակցություն է անցկացնելու Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ»,- ասել է Պեսկովը, հավելելով, որ Պուտինի մոտ պլանավորված են նաև ոչ հանրային բնույթի մի քանի հանդիպումներ։