Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում է, որ հաջորդ ամիս Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին ներկա կլինի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, որի կառավարությունն ավելի վաղ ցանկություն էր հայտնել միանալ այդ կազմակերպությանը։
Կրեմլի ղեկավարը տեղեկացրել է, որ թուրք պաշտոնակցի հետ նաև երկկողմ հանդիպում կունենա։
BRICS-ին միանալու դեպքում Թուրքիան կդառնա այս խմբում ՆԱՏՕ-ի առաջին անդամ երկիրը։
Խումբն ընդլայնվելու գործընթաց է սկսել։ Ադրբեջանը վերջերս պաշտոնապես դիմել է այդ կազմակերպությանն անդամակցելու համար, և հնարավոր է Կազանում որոշում ընդունվի։
Պեկինը և Մոսկվան ձգտում են BRICS-ը վերաձևավորել Արևմուտքի դեմ դաշինքի։
ՀՀ կառավարությունից անցած օրերին հայտնել են՝ Հայաստանի պատվիրակությունը ևս կմասնակցի հոկտեմբերի 22-24-ը Կազանում նախատեսված գագաթնաժողովին՝ վարչապետի մակարդակով։
BRICS -ը ստեղծվել է 2006 թվականին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից և այդ երկրների անվանումների առաջին տառերի միավորումով սկզբում կոչվում էր BRIC: BRICS-ի այն վերածվեց 2011 թվականին, երբ խմբին միացավ Հարավային Աֆրիկան: Այս տարվա հունվարին տեղի ունեցավ ամենախոշոր համալրումը՝ անդամ դարձան նաև Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եթովպիան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանն ընդունել է BRICS -ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան իր մասնակցությունը BRICS-ին գնահատում է տնտեսական համագործակցության հնարավորությունների տեսանկյունից