Պուտին-Թրամփ զրույց չի նախապատրաստվում, հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Մոսկվան սպասում է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, վկայակոչելով Պեսկովի խոսքերը` գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ առայժմ Թրամփի կողմից որևէ նախաձեռնություն չի եղել։ Անցած ամիս The Washington Post-ը, վկայակոչելով Թրամփին մոտ կանգնած աղբյուրները, գրել էր, որ ԱՄՆ նորընտիր նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։ Դմիտրի Պեսկովն այն ժամանակ հերքել էր այս տեղեկությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլը հերքում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մասին տեղեկությունը