Ոստիկանությունը հորդորում է հավաքի մասնակիցներին խստորեն պահպանել հասարակական կարգը

Ոստիկանները Ֆինանսների նախարարության դիմաց՝ Հանրապետության հրապարակին հարակից հատվածում, 26-ը մայիսի, 2024թ.

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է մայիսի 26-ի հավաքի մասնակիցներին խստորեն պահպանել հասարակական կարգը։

«Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին», - ասված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը շեշտում է՝ Հայաստանը իրավական երկիր է, և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի։

Հանրապետության հրապարակում հանրահավաք է անցկացնում վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է. նա սառեցնում է հոգևոր ծառայությունը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընթանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը