Ուկրաինայի տարածքում գործող ռուսական «Հարավ» խմբավորումը նոր հրամանատար ունի։ Այս մասին հաղորդում է РБК գործակալությունը՝ նշելով, որ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Սանչիկն այդ պաշտոնում փոխարինել է գեներալ Գենադի Անաշկինին, ով մինչև Ուկրաինա գործուղվելը զբաղեցնում էր Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական զորախմբի հրամանատարի պաշտոնը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրները РБК-ին փոխանցել են, որ տեղի ունեցածը պլանային ռոտացիա է, և «հսկայական մարտական փորձ ունեցող Անաշկինից որևէ դժգոհություն չկա»։
Ուկրաինայի դեմ պատերազմին աջակցող ռուսաստանցի բլոգերները, սակայն, պնդում են, որ Անաշկինին հեռացրել են, «զինված ուժերի հրամանատարությանն ու Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը պարբերաբար սուտ տեղեկություններ փոխանցելու համար»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատարն է գեներալ-մայոր Անդրեյ ՎոլկովըԱնաշկին․ «Ղարաբաղի բնակչությունը կողմ է ռուսաստանցի խաղաղապահների ներկայությանը»