ՊՆ. Զինված ուժերում հետաձգվել են երդման արարողությունները, սահմանափակվել են տեսակցությունները

Զինված ուժերում հետաձգվել են երդման արարողությունները, սահմանափակվել են տեսակցությունները, ժամանակավորապես արգելվել են ազատ արձակումներն ու արձակուրդների տրամադրումը: Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են, ինչպես նաև սուր շնչառական վարակների ներթափանցումը և տարածումն անձնակազմի շրջանում կանխելը:

Կազմակերպվող բոլոր միջոցառումների նպատակը զինծառայողների առողջության պահպանումն է, նշում է ռազմական գերատեսչությունը:

Հայաստանում երեկվանից ձյան առատ տեղումներ են: Դասերն այսօր չեղարկվել են դպրոցներում: Որոշ բուհեր դասապրոցեսն անցկացնում են հեռավար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շնչառական վարակներ. ՀՎԿԱԿ-ից պնդում են՝ դպրոցները փակելու անհրաժեշտություն չկա