Հայաստանի, Ադրբեջանի, Ուզեկստանի վարչապետները չեն մասնակցել ԱՊՀ խորհրդի նիստին

Հայաստանի, Ադրբեջանի, Ուզեկստանի վարչապետները չեն մասնակցել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին Աշխաբադում, հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։

Հայաստանը հանդիպմանը ներկայացրել է Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Ադրբեջանի և Ուզբեկստանի դեպքում՝ փոխվարչապետները։

Հայաստանցի պաշտոնյաները վերջին շրջանում բացակայել են Ռուսաստանի առաջնորդած որոշ ինտեգրացիոն ձևաչափերի հանդիպումներից։